«Նման հավաքների կարևորությունն ուղղակի անգնահատելի է՝ ինչքան շատ, այնքան լավ»: Այս մասին այսօր «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան» և «Այբ» կրթական հիմնադրամների համատեղ կազմակերպած Social Good Summit Yerevan-ի քննարկման ընթացքում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը: «Հայաստանում սոցիալական մեդիայի զարգացվածությունը շատ մեծ է, ես դա կարող եմ փաստել որպես սոցիալական մեդիայում գործող և դիտող անձ: Շատ մեծ և դրական եմ գնահատում այս գործընթացը»,- նշեց նա:
Խաչիկ Գևորգյանի խոսքերով՝ սոցիալական մեդիան ակադեմիական և կրթական ոլորտներում մի օր կարող է բերել շատ լավ արդյունքների, և այսօր արդեն այն օրն է, երբ այդ արդյունքները շոշափելի են. «Դրա շնորհիվ ունենք ավելի շատ կրթության ձգտող և ավելի շատ կրթված երիտասարդներ»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































