Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գորածդրելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Վերջինս դժվարացավ ասել, թե Սաֆարյանին ինչու են տեղափոխել պատժախուց: «Քանի որ այսօր արդեն ուշ էր, ես չեմ այցելել Սաֆարյանին, բացի դա արդեն Սաֆարյանի պաշտպանությունն իրականացնում է Տիգրան Եգորյանը: Բայց ենթադրում եմ, որ վերջին դատական նիստերի հետ կապված իշխանությունները փորձում են այսպիսով հաշվեհարդար տեսնել Գևորգ Սաֆարյանի նկատմամաբ»,- ասաց Հայրապետյանը:
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանն անցնում է Սեֆիլյանի գործով. նա մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ









































