Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանների` իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը նիստերի դահլիճում չէին: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` բացակայող փաստաբանների վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
Ավելի վաղ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դատավորի` խորհրդակցական սենյակ գնալուց առաջ լքել էին դատական նիստերի դահլիճը՝ ասելով, որ իրենք չեն ցանկանում ներկա գտնվել նիստին, քանի որ իրենց պաշտպանյալները նիստերի դահլիճում չեն։
Լուսանկարը՝ Photolure-ի







































