Thursday, 04 06 2026
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

Եվրոպացի պատգամավորները կոչ են արել երես չթեքել Հայաստանից

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ չնայած Մաքսային Միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերջնականապես երես չթեքել Հայաստանից և հնարավորություն տալ, որ պաշտոնական Երևանը մասնակցի Եվրամիության մի շարք գործակալությունների աշխատանքին։ 

Եվրոպական ընտանիքը երեք տասնյակից ավելի գործակալություններ ունի ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանականից մինչև պաշտպանություն, որոնց հետ համագործակցելու հարցով մեկ տարի առաջ հենց Հայաստանի իշխանություններն էին դիմել պաշտոնական Բրյուսելին։ Խնդրանքը բավարարելու համար եվրոպացի պատգամավորները ամիսներ առաջ սկսել էին հատուկ համաձայնագիր մշակել, որը երեկ, ըստ նախապես հաստատված օրակարգի, քննարկման դրվեց Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Այս փաստաթուղթը որևէ կապ չունի Ասոցացման համաձայնագրի հետ, որը այլևս Վիլնյուսում չի ստորագրվի»,- հայտարարել է փաստաթուղթը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը` մանրամասնելով.- «Սա մի համաձայնագիր է, որը հնարավորություն կտա Հայաստանին էլ ավելի զարգացնել մշակութային, կրթական, բնապահպանական, գիտական և տեխնիկական կապերը Եվրամիության հետ, էլ ավելի ամրապնդել մարդկանց միջև շփումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Եթե մենք հիմա մեջքով շրջվենք Հայաստանին, դա կլինի ոչ հեռատես քաղաքականություն, որը կբխի Ռուսաստանի շահերից»։

Ընդ որում, բրիտանացի պատգամավորը հայտարարել է, թե Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը ի վերջո պետք է վավերացվի հանրաքվեով, թեև Հայաստանի իշխանությունները գոնե երկրի ներսում այս մասին դեռևս որևէ բան չեն ասել։

Ներկայացված համաձայնագիրը հաստատելու օգտին խոսել է նաև Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովատչեվը՝ կրկին հորդորելով երես չթեքել Հայաստանից ու էլ ավելի չսրել այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանի նախագահն ու կառավարությունը։

«Այս համագործակցությունից կշահի առաջին հերթին Հայաստանի ժողովուրդն ու շարքային քաղաքացին, ոչ թե կառավարությունը»,- իր հերթին փաստել է ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը, ով, սակայն, քննադատել է փաստաթղթի հեղինակներին Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրելու համար։

«Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, և իմ հիմնական հարցն է՝ ինչո՞ւ այս փաստաթղթում այդ մասին որևէ բան չի ասվում, ինչպես նաև չի խոսվում Լեռնային Ղարաբաղում ապրող, սակայն Հայաստանի անձնագիր չունեցող մյուս մարդկանց իրավունքների մասին։ Մենք պետք է ուշադիր լինենք որպես Եվրոպական խորհրդարան, քանի որ երբ խոսում ենք Վրաստանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի մասին, մեր փաստաթղթերում հստակ նշում ենք, որ այդ տարածքները օկուպացված են»,- ասել է Լունաչեկը։

Համաձայնագիրը ներկայացնող Չարլզ Թաննոքը, սակայն, չի ընդունել այս դիտարկումը.- «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև շրջակա գրավյալ տարածքները գտնվում են կառուցողական անորոշության կարգավիճակում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի։ Մենք չունենք հստակ դիրքորոշում առ այն, որ Ղարավաղը գրավյալ տարածք է, ինչպես դուք եք պնդում, մյուս կողմից՝ որքան գիտեմ այնտեղ Հայաստանի քաղաքացիություն չունեցող մարդիկ խիստ սակավաթիվ են։ Ցավոք, անձամբ Ղարաբաղում չեմ եղել, եթե գնայի, անցանկալի անձ կհայտարարվեի Ադրբեջանի կողմից»,- նկատել է բրիտանացի պատգամավորը։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ կհնչեն նաև Եվրախորհրդարանի մյուս խմբակցությունների կողմից, որոնց քննարկման ավարտին, ամենայն հավանականությամբ հոկտեմբերին, լիագումար օրակարգ կմտնի արդեն համաձայնագրի վերջնական տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում