Միլիարդատեր ներդրող Ջոն Փոլսոնը օրերս գնել է Պուերտո Ռիկոյի 7 աստղանի St. Regis Bahia Beach առողջարանային լողափնյա գոտին: Այս գնումը Փոլսոնին դարձրել է Պուերտո Ռիկոյի բիզնես աշխարհի կենտրոնական անձը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Պուերտո Ռիկոյում ներդրում անելու պատճառը տեղի իշխանությունների կողմից հաստատված օրենքն է, որը ոգևորում է օտարերկրացի ներդրողներին: Կարիբյան կղզին մինչ այդ չէր համարվում «հարկային դրախտ»: Նա փորձում է այդ կերպ պաշտպանել իր ունեցվածքն ամերիկացի հարկահավաքներից:
Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 11.12 միլիարդ դոլար:
Նշվում է, որ օրենքը մեծ աշխուժություն է առաջացրել ներդրողների շրջանում:









































