Հայաստանում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են: Այս տարվա հունվար-հուլիսին մեր երկրում գրանցվել է տնտեսական հանցագործության 604 դեպք, անցած տարի նույն ժամանակում այդ ցուցանիշը` 585 էր:
Չնայած դեպքերի քանակային ավելացմանը, նրանցում պակասել են կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերը, որոնք կազմում են ընդհանուրի 15.7 տոկոսը: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ այս դեպքերը կրճատվել են միանգամից 39.5 տոկոսով: Եթե անցած տարվա հունվար-օգոստոսին այս դեպքերը 157-ն էին, ապա այս տարի նույն ժամանակում դրանք 95-ն են:
Սրան զուգահեռ մոտ 19 տոկոսով ավելացել են տնտեսական այլ հանցագործությունները, որոնք են ապօրինի և կեղծ ձեռնարկատիրությունը, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը, հարկերի վճարումից խուսափելն ու մաքսանենգությունը:
Հանցագործությունների ավելի քան կեսը կենտրոնացված են Երևանում, հետո ըստ քանակի գալիս են Լոռին և Շիրակը:









































