ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի ներկրման արգելքը երկարաձգող փաստաթուղթ է ստորագրել։ Արգելքը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մասնավորապես, արգելված է պարենամթերք ներկրել ԱՄՆ-ից, Եվրամիության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայի Թագավորությունից, Ուկրաինայից, Ալբանիայի Հանրապետությունից, Չեռնոգորիայից, Իսլանդիայի Հանրապետությունից և Լիխտենշտեյնի կոմսությունից։
Նշվում է, որ պատասխան տնտեսական միջոցները տարածվում են առանձին պետությունների վրա՝ հաշվի առնելով պատժամիջոցների ռեժիմին նրանց ներգրավվածության մակարդակը։








































