Մադրիդում կայացել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողներ Ֆրանսիսկո Խենտոյին, Ամանսիո Ամարոյին, Էմիլիո Բուտրագենիոյին և Ռոնալդոյին նվիրված գրքի շնորհանդեսը:
Նախագծի հեղինակը «արքայական ակումբ»-ն էր, իսկ «Սպիտակ սրտեր» գրքի հեղինակը լրագրող Էնրիկե Օրտեգոն:
«Խենտոն, Ամասիոն, Բուտրագենիոն և Ռոնալդոն նպաստել են մեր ակումբի զարգացմանը: Նրանք լավագույններն էին աշխարհում: Ռոնալդոն «արքայական ակումբ»-ի իրական արտացոլումն է և ««Ռեալ»-ը հավերժ է» խորագրի հաստատումը»,- նշել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:







































