Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Հայաստանը՝ ջուրը գցված պետականություն

Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրի բացթողման հարցն ամենևին միայն տնտեսական, էկոլոգիական չէ, այլ առաջին հերթին քաղաքական և գուցե նույնիսկ քաղաքակրթական: Այն մեծ հաշվով դրսևորում է Հայաստանի անկախ պետականության երկու տասնամյակի կամ քառորդ դարի կառավարումն իրականացրած այսպես կոչված էլիտայի քաղաքակրթական նկարագիրը: Այն, ինչ այս տարիներին կատարվել է Սևանի հետ, դա Հայաստանի «էլիտայի» քաղաքակրթական դիմագիծն է: Ըստ այդմ, բավական է տեսնել, թե այժմ ինչ է կատարվում Սևանի ափին, պատկերացնելու համար, թե անցնող երկու տասնամյակում ինչ է կատարվել Հայաստանի պետականության հետ, որի ղեկը հայտնվել է մինչ այժմ, ըստ էության, անփոփոխ, միևնույն «էլիտայի» ձեռքին:

Սևանից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրի բացթողնման ներկայիս կառավարական նախաձեռնությունն այլ բան չէ, քան Հայաստանի զարգացման հնարավորությունների բացթողման ըստ էության խոստովանություն, որով հանդես է գալիս ներկայումս կառավարական նախաձեռնությունը կրծքով պաշտպանող իշխանական խորհրդարանական մեծամասնությունը: Ընդ որում, եթե նույնիսկ կարող ենք ենթադրել, որ լրացուցիչ բացթողումը իսկապես խիստ անհրաժեշտ է ոչ թե ափամերձ դղյակներն ու բիզնեսները պաշտպանելու, ոչ թե Սևան-Հրազդան կասկադում տեղի ունեցող էներգետիկ օպերացիաների լույսն ու ստվերը սպասարկելու, այլ իսկապես ոռոգման նպատակով, ապա հենց միայն այն, որ ոռոգման համար Հայաստանը կանգնած է այդ անհրաժեշտության առաջ՝ դարձյալ խոսուն նկարագիր է Հայաստանի իշխող համակարգի:

Անցնող երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը տասնյակ միլիոն դոլարների վարկեր է ստացել ջրային համակարգի արդիականացման համար: Տարիներ առաջ ստեղծվեց նույնիսկ այդ վարկերի օգտագործումն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, որը գլխավորեց երջանկահիշատակ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը: Հանձնաժողովն արձանագրեց, թե ինչ փողեր են Հայաստանում ընկնում ջուրը և ինչ ջրեր են վերածվում փողի: Սակայն այդ ամենը չունեցավ ոչ մի իրավական հետևանք, ինչպես Հայաստանում ամեն ինչ, որ առնչվում է «էլիտայի» ձեռքով անցնող մեծ փողերի: Իրավական հետևանքի փոխարեն, Հայաստանի պետականությունը շարունակեց զգալ վարկային հետևանքը, այդ թվում՝ ջրային ոլորտում:

Եվ որքան շարունակվում էին ոլորտի արդիականացման ուղղությամբ վարկերը, այդքան Հայաստանում ոռոգման խնդիրը մնում էր մեղմ ասած բնության շնորհքի կամ Սևանի հույսին: Իսկ երբ Միացյալ Նահանգները Հազարամյակի մարտահրավերների ծրագրով հատկացվող 235 միլիոն դոլարի նվիրատվության մոտ 70 միլիոնը տրամադրելու էին ջրային, ոռոգման համակարգի արդիականացմանը, Հայաստանի իշխանությունը՝ այն ժամանակ գործող և արդեն պաշտոնապես ընտրված նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմքով նախընտրեց իշխանությունը պահել Մարտի 1-ի գնով և զրկվել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի աջակցությունից, հենց ոռոգման համար նախատեսված հատկացումներից: Սակայն բացթողնված հնարավորություններն անկասկած դրանով չէ, որ սահմանափակվում են, որովհետև Հայաստանին հետագայում ևս եղան առաջարկներ, ու շարունակում են լինել, էներգետիկայի ոլորտում այլընտրանքային հզորությունների զարգացմանն ուղղված ներդրումային հեռանկարների տեսքով, որի համար ընդամենն անհրաժեշտ է պետական և հանրային շահը գերադասել մասնավոր քրեաօլիգարխիկ շահից, որը ներառում է նաև ռուսական մեծապետական հավակնությունը «բարեխղճորեն» սպասարկելը:

Այդ իսկ պատճառով, Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ահռելի թե՛ մտավոր, թե՛ բնական ռեսուրսի պարագայում, Հայաստանը կրկին Սևանի հույսին է։ Ավելի քան 50 տոկոսի ջրային գերկորուստը, որով ներկայումս փորձ է արվում արդարացնել Սևանից ջրառը՝ իբր ոռոգման բացը լրացնելու համար, իրականում Հայաստանի պետականության զարգացման հնարավորությունների ավելի քան 50 տոկոսի գերկորուստն է, որ տեղի է ունեցել երկու տասնամյակ շարունակ, անարդյունավետ կառավարման, պետական զարգացման ռազմավարության բացակայության, պետականության արժեհամակարգային հիմքի վերաբերյալ պատկերացումների բացակայության պայմաններում: Հայկական «էլիտայի» համար, Հայաստանի իրար հաջորդող կառավարությունների համար պետականությունը եղել է լավություն, որ արել են իրենք իրենց՝ ունեցվածքի տեսքով, իսկ մնացածը գցել ջուրը, որից հիմա առաջացել է հավելյալ բացթողման կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում