Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Զորամասի վարորդը փորձել է խարդախությամբ գումար հափշտակել ավագ լեյտենանտից. առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձի դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասում ծառայություն իրականացնող ավագ լեյտենանտը (ծնված՝ 1990թ.) մոր առողջական խնդիրների պատճառով ցանկացել է տեղափոխվել և ծառայությունը շարունակել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում և համապատասխան դիմում գրել պաշտպանության նախարարին։

Մեկ այլ զորամասի վարորդ, կոչումով ենթասպան երաշխավորել է ավագ լեյտենանտին, թե, իբր, ունի ծանոթ գեներալներ, որոնց միջոցով կարող է կազմակերպել տեղափոխությունը, թեև իմացել է, որ ավագ լեյտենանտը երկար տարիներ ծառայել է հեռավոր զորամասում, հետևապես սահմանված ժամկետը լրանալուց հետո, պլանային կարգով կարող է տեղափոխվել բնակության վայրին մոտ զորամասեր։ Ենթադրյալ տեղափոխությունը կազմակերպելու համար ենթասպան ավագ լեյտենանտից գումար է պահանջել։

2016թ. սեպտեմբեր 19-ին, օրենքով սահմանված կարգով, ավագ լեյտենանտը նշանակվել է իր բնակության վայրին մոտ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարների պատրաստման ուսումնական դասակի հրամանատարի պաշտոնին և համոզվելով, որ իր տեղափոխման գործընթացին ենթասպան որևէ միջամտություն չի ցուցաբերել, հրաժարվել է վերջինիս փոխանցել խոստացված գումարը։ Նախնական քննության տվյալներով՝ ենթասպան սպառնացել է ավագ լեյտենանտին, գումարը չստանալու դեպքում, նրան նորից տեղափոխել հեռավոր զորամաս՝ զինծառայության։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 2-րդ մասով, իսկ ենթասպային՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում