Իրանի Կերման քաղաքում երեկ երեկոյան ուղևորները վնասվածքներ են ստացել՝ փորձելով առանց սանդուղքի հապճեպ լքել օդանավը: Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը:
Հաղորդվում է, որ 418 ուղևորով օդանավը պետք է Մեքքա թռչեր, երբ ի հայտ է եկել տեխնիկական խնդիր: Ուղևորները խուճապի են մատնվել ու փորձել հնարավորինս շուտ լքել ավիափոխադրամիջոցը:
Միջադեպի հետևանքով 10 մարդ աննշան վնասվածքներ է ստացել:








































