Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը լուսանկարահանվել է առանց ներքնազգեստի, ինչպես նաև գրավիչ հագուստով ցուցադրել իր գեղեցիկ կազմվածքը: Նա հանրայնացրել է նկարներն իր Instagram-ում: Այդ մասին գրում է gordonua.com-ը:
Մարտի 10-ին Սթոունը դարձավ 59 տարեկան: Նա ամուսնալուծված է: Եղել է ամուսնացած երկու անգամ. սցենարիստ և պրոդյուսեր Մայքլ Գրինբուրգի և San Francisco Chronicle թերթի խմբագիր Ֆիլ Բրոնշթեյնի հետ: Դերասանուհին երեք երեխա ունի:










































