Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս առնվազն 6-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է France 3-ը։ Տուժածներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։
Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ հրաձգությունը կատարվել է հուլիսի 3-ի երեկոյան։ Մոտոցիկլետով երկու անձիք հայտնվել են հրապարակում ու կրակ բացել մարդկանց խմբի ուղղությամբ։ Նրանց հաջողվել է հեռանալ ու թաքնվել դեպքի վայրից։
Ներկայում ոստիկանությունը տեղի ունեցածի փաստով հետաքննություն է անցկացնում։
Քննությունը կարծում է, որ հանցագործության շարժառիթ է հանդիսացել վրեժը։












































