Շների վատ շնչառությունն այլևս խնդիր չէ: Այլևս ստիպված չեք լինի գործի դնել խոզանակն ու տանջել թե´ Ձեզ, թե´ կենդանիներին: YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է գովազդ՝ շների շնչառությունը թարմացնող Orapup միջոցի մասին:
Գովազդում մի խումբ ընկերներ իրենց շների հետ դաշտում ուրախ վազվզում են, վարժություններ կատարում, շներին ստիպում բարձր ցատկեր կատարել, նույնիսկ համբուրվում են նրանց հետ:
Երեկ համացանցում հայտնված գովազդն արդեն դիտվել է 5.6 հազար անգամ, արժանացել 1.6 հազար օգտատիրոջ հավանության:







































