Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Վաշինգտոնում իր թիկնազորի իրականացրած ծածկռտուքի մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային գրասենյակների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից: Նա նշել է, որ Թրամփի հետ զրույցի ընթացքում օրակարգում եղել է նաև այդ երկրում հետախուզման մեջ հայտարարված իր թիկնազորի անդամների հարցը: Թուրքիայի նախագահը ցանկացել է Թրամփի միջամտությունն այս հարցում: Վերջինս էլ Էրդողանին հավաստիացրել է, որ անձամբ կզբաղվի այդ հարցով:
Հիշենցնենք, որ ձերբակալության հրամանը տարածվում է Էրդողանի թիկնազորի 12 անդամների վրա։








































