Ամռանը բժիշկները մշտապես խորհուրդ են տալիս երկար չմնալ փողոցում, քանի որ բացի թեթև այրվածքներից՝ մարդիկ կարող են ստանալ նաև ջերմային հարված, որը գլխի վրա արևի ճառագայթների ներգործության հետևանք է։
marketium.ru-ն ներկայացնում է, թե ինչպես կարելի է օգնություն ցուցաբերել նմանատիպ դեպքերում:
Անհրաժեշտ է մարդուն անհապաղ դուրս բերել տապի գոտուց դեպի հով տեղ:
Պետք է նրան պառկեցնել՝ մի փոքր բարձրացնելով գլուխը և ոտքերը, արձակել օձիքը, նրա վրայից հանել բոլոր սեղմող իրերը:
Պետք է տալ սառը ըմպելիք:
Գլխին, ճակատին դնել սառը թրջոց:
Անդադար փսխոցի դեպքում պետք է մարդուն կողքի շրջել:
Մարդու վրա սառը ջուր լցնել կամ սառը թաց սավանի վրա պառկեցնել:
Գիտակցության կորստի դեպքում կարելի է բամբակը թաթախել սպիրտի մեջ և մոտեցնել տուժածի քթին:
Ծայրահեղ դեպքերում պետք չէ շտապօգնությանը սպասել, այլ անհրաժեշտ է տալ արհեստական շնչառություն և կատարել սրտի մերսում:
Օգնության կարող է հասնել նաև առանց ճարպի սերուցքը:













































