Հյուսիսայի Կորեան Ժողովրդական բանակի ռազմավարական ուժերի օրվա առիթով նախազգուշացում է արել այն մասին, որ իր հրթիռները կարող են հարված հասցնել երկրագնդի ցանկացած կետի։
Կենտոնական կուսակցական «Նոդոն սինմուն» թերթը տոնի առթիվ զետեղել է հոդված, որն ուղեկցվում է Փխենյանի զորահանդեսներից հյուսիսկորեական հրթիռների լուսանկարներով։
Նշվում է, որ 100 արձակումից 100-ն էլ հաջող կլինեն, քանի որ շնորհիվ արձակման արագընթաց շարժական կայանքների՝ հյուսիսկորեական հրթիռներն անհնար է որսալ։
Ավելի վաղ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար Ջեյմս Սիրինգը չէր բացառել հնարավորությունը, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները կարող են հասնել ԱՄՆ տարածք։











































