Գերմանիայում ակտիվացել է սիցիլիական մաֆիան։ Մաֆիոզները կղզուց տեղաշարժվել են Գերմանիայի հյուսիս՝ բիզնեսի իրականացման հնարավորությունների որոնումներով։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ մաֆիոզ կլանների միգրացիայի աճը դեպի Գերմանիայի ամենահարուստ շրջաններ տեղի է ունեցել Հարավային Եվրոպայում ֆինանսական վատ պայմանների և իտալական կառավարության կողմից հանցավորության ճնշման պատճառով։
Իտալիայի ֆինանսական հարցերով ոստիկանության և Գերմանիայի ոստիկանության քննչական բաժնի համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել են թմրավաճառության մեջ կասկածվող 19 անձիք, ովքեր թմրանյութեր են տեղափոխել Ալբանիայից Գերմանիա և շահույթը լվացել խաղային ավտոմատներում։









































