Saturday, 04 07 2026
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են

«Դրո», «31», «Հոկտ․ 27», «Սասնա ծռեր»․ հայկական «ռոբինհուդության» աղետալի հետևանքները

Հակառակ փորձագիտական որոշ վերլուծությունների, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում լեգիտիմացնել քաղաքական բռնությունը, Երրորդ հանրապետության քաղաքական պատմությունը բնութագրվում է անարդյունավետ, վատ կառավարաման և դրան հակադրվող ահաբեկչական փորձերի հարուստ դրվագներով:

Անարդյունավետ կառավարումը միշտ նպաստել է հանրային տրամադրությունների արմատականացմանը, որի ֆոնին «հեղափոխական», «հայրենասիրական», «ազգային» խմբերն իրենց զգացել են ինչպես «ձուկը ջրում»՝ իրենց մաքսիմալիզմով մեր հասարակության և հատկապես միջազգային հանրության աչքերում լեգիտիմացնելով գործող իշխանություններին, ստեղծելով նրանց անայլընտրանքայնության առասպելը:

Սկզբունքորեն բռնությունը ռացիոնալ հետևանքների բերել չի կարող՝ անկախ մոտիվներից, դրան տրվող փաթեթավորումից: Սովորաբար բռնություններն ու ահաբեկչություններն իրենց օրակարգում ունենում են պաթոսիկ ձևակերպումներ, սրտակեղեք կարգախոսներ: Զարմանալ կարելի է, երբ փորձագիտական մակարդակով փորձ է արվում ահաբեկչական գործողությունը տեսակավորել «չար» և «բարու» ջրբաժանով՝ դրանից բխեցնելով, որ, օրինակ, Նաիրի Հունանյանի ոճրախմբի արածը ահաբեկչություն է, իսկ ահա Վահան Հովհաննիսյանն ու նրա երեսուն զինյալները կամ Պավլիկ Մանուկյանն ու նրա «ծռերը» «Ռոբին Հուդեր» են, ովքեր արդարություն էին բերելու երկրին և իրականացում մեր ազգային իղձերին:

Կատարյալ անհեթեթություն է այս վարկածը, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած և կանխված ահաբեկչությունների միջև առկա է տեսանելի ինստիտուցիոնալ, օրակարգային, ոճային կապ: Բացարձակապես պատահական չէ, որ «Դրո», «31», «Հոկտեմբերի 27», «Սասնա ծռեր» գործերով անցնում են մարդիկ, ովքեր միևնույն կուսակցության՝ ՀՅԴ-ի գործող կամ նախկին անդամներ են:

Սա ինքնին ուշագրավ փաստ է և խոսում է այն մասին, որ ավանդական կուսակցության՝ տասնամյակների ագրեսիվ քարոզչությունը տվել է իր «պտուղները»՝ միայն թե արյան ծովի վերածելով ոչ թե Ստամբուլը, այլ մեր հարազատ Երևանը: Այս ահաբեկչական գործողությունները դաշնակցականության չհայտարարված հաշվեհարդարն են 88-ի արժեքային համակարգի դեմ:

Այս կայացած ու կանխված ակտերի արանքում հայ ավանդական ամուլ քաղաքական միտքը կարողացավ 1998-ին հասնել առնվազն գաղափարական ռևանշի՝ «հայկական թերմիդորականության» հաղթանակին:

«Հայկական թերմիդորականությունը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, սարսափելի քաղաքական ձուլվածք էր Երրորդ հանրապետության դեմ՝ պարտկոմա-կոմերիտական նախկին և դաշնակցական ներկա էլիտաների մասնակցությամբ: Ու պատահական չէ, որ «հայկական Թերմիդորի» կառավարման տարիներին տեղի ունեցավ մեծամասշտաբ երկու ահաբեկչություն՝ 1999թ. հոկտեմբետի 27-ին ինքնիշխանության օրակարգ ունեցող էլիտայի, իսկ 2008-ի մարտի 1-ին՝ ազատության ձգտում ունեցող հասարակության դեմ:

Սակայն վերադառնանք, ըստ էության, ահաբեկչական ակտերին և նկատենք, որ ընդհանուր են նաև «31», «Հոկտեմբերի 27», «Սասնա ծռեր» խմբերի կարգախոսները, կոչերը, որոնցում բացակայում են քաղաքական ուղերձները, և ամեն բան հանգում է զենքի միջոցով արդարություն հաստատելու ուտոպիային կամ մեծ Հայաստան ստեղծելու ցնորքին: Այլ քաղաքական տեքստեր, ուղերձներ, ռացիոնալ օրակարգ, որոնք կմիավորեին հանրությանը, պարզապես գոյություն չունեն:

Այս բոլոր գործերի համար ընդհանուր է նաև ամբաստանյալների հեղափոխական, էպոտաժային դատավարական պահվածքը: Աղմուկը, բոլոր դեպքերում, փոխարինում է քաղաքական ասելիքի բացակայությանը:

Պատահական չէ, որ թվարկված բոլոր ահաբեկչական ակտերը կամ դրանց փորձերը հանգեցրել են կամ հանգեցնելու են նույն, մեծ հաշվով՝ երկու աղետալի հետևանքներին:

«Դրոն» և «31»-ի գործը չհանգեցրին արդարության կամ ժողովրդավարության հաստատմանը, այլ նպաստեցին իշխանության ներսում ուժային սեգմենտի ուժեղացմանը և 98-ի հեղաշրջմանը: Նաև նպաստեցին հայ-ռուսական այդ ժամանակվա՝ հիմնականում հորիզոնական հարաբերությունների փլուզմանը և 97-ի հայ-ռուսական տխրահռչակ պայմանագրի կնքմանը:

Նաիրի Հունանյանը Հայաստանը չազատեց «արյուն ծծողներից», բայց իր դավադիր կրակոցներւվ նպաստեց Հայաստանի ֆորպոստացմանը և Ռոբերտ Քոչարյանի «միլիարդանոց» դիկտատուրային:

«Սասնա ծռերի» կրակոցները Հայաստանը չազատեցին ոչ գաղութացումից, ոչ էլ ատելի իշխանությունից, այլ միայն նպաստեցին Սերժ Սարգսյանի անձնիշխանության ներքին և միջազգային լեգիտիմության ամրապնդմանը, մեր բանակի նկատմամբ ռուսական զինուժի վերահսկողության ուժեղացմանը՝ 2016-ի դեկտեմբերին կնքված հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրով:

Հայկական «ռոբինհուդության» սլաքներն ուղղված են մեր արնաքամ լինող երկրի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում