Թուրքական քաղաքներին ռեկորդային շոգ եղանակ է պատուհասել։ Ստամբուլում գրանցվել է վերջին 106 տարում ամենաշոգ եղանակը՝ + 37.2 ջերմաստիճան։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Արտառոց շոգը պայմանավորված է Իրաքից եկող տաք օդային հոսանքներով: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ սպասվում է անձրև:
Անթալիայում այսօր գրանցվել է վերջին 88 տարում ամենաշոգ եղանակը՝ + 45,4:










































