Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

2018-ի մեխը, որ դուրս է մնում հանրության աչքից

2018 թվականի ապրիլի հարցի քննարկումներն առավելապես կենտրոնացած են Սերժ Սարգսյանի կարգավիճակի, առավելագույնը՝ Սարգսյան-Կարապետյան դիլեմայի վրա: Անկասկած հասկանալի է հանրության այդ կենտրոնացումը, առավել ևս, որ Հայաստանում իրադարձություններն ու երևույթները դիտարկվում են խիստ անձնավորված: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ի հայտ եկած կառավարման նոր իրողություններն ու խնդիրները մղվում են երկրորդ պլան, մինչդեռ դրանք ինքնին կարևոր նշանակություն ունեն և չնայած ներկայումս անձերի դերի իներցիոն բարձրությանը, 2018 թվականի ապրիլից անձերը մեծ հաշվով սկսելու են ենթակա լինել նոր իրավիճակին, նոր մոդելին: Իսկ այստեղ դրված է բազմակենտրոն իշխանության գաղափարը, ինչը նշանակում է, որ փոփոխությունների հիմքում Սերժ Սարգսյանի գլխավոր մոտիվը ամենևին չի եղել վարչապետ դառնալը, կամ Սարգսյանը դա չի դիտարկել գլխավոր սցենարային պլան, այլապես վարչապետի ձեռքին կկենտրոնացվեր առավել մեծ իշխանություն:

Մինչդեռ նոր իրավիճակում կա բավականին լուրջ լծակներ տնօրինող կենտրոնական իշխանության առնվազն չորս թև՝ բանակ, ոստիկանություն, վարչապետ, ԱԺ մեծամասնություն: Եթե այստեղ նկատի ունենանք այն, որ բանակը ըստ էության ինքնին երկթև է և գործ ունենք պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի հետ, ու դրանք գործնականում տարբեր բաղադությամբ միավորներ են, ապա պատկերը դառնում է էլ ավելի խոսուն: Դրան գումարվում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ այդ ամբողջից մեկ քայլ վերև է ԱԱԾ-ն: Այդպիսով, հնարավոր է պատկերացնել, թե ուժեղ նախագահի բացակայության պարագայում ինչպիսի բազմաթև իշխանություն է ձևավորվում: Եվ եթե անգամ այստեղ վարչապետի, այսինքն՝ Առաջին դեմքի կարգավիճակում դիտարկում ենք որևէ մեկին, անգամ Սերժ Սարգսյանին, ապա տեսնում ենք, որ դե յուրե կան իշխանության ոչ պակաս այլ կենտրոններ: Իսկ դա իր ազդեցությունը թողնելու է ներքին հարաբերությունների վրա, որքան էլ սկզբնական շրջանում հնարավոր վարչապետի հնարավոր հեղինակությունը լինի թելադրող:

Իշխանությունը շահերի և լծակների համադրություն է, դրանք կան՝ կա հեղինակություն, դրանք չկան՝ հեղինակությունը դառնում է ընդամենը հուշ: Հանրությանն անհրաժեշտ է կենտրոնանալ հենց այդ հանգամանքի վրա, դուրս գալով անձերից: Անձերի հարցը ընդամենը ներիշխանական «ռազբորկաների» խնդիր է, ընդամենը ներհամակարգային դիմակայության հարց: Հանրության համար մեխանիզմը հարաբերությունների դե յուրե նոր մոդելն է, որն աստիճանաբար իր խոսքն ասելու կամ իր հետքը թողնելու է դե ֆակտո իրականության վրա: Այդտեղ, այսինքն՝ ինստիտուցիոնալ իրավիճակում է, որ հասարակությունը կարող է գտնել նաև իր անելիքը իրավիճակի վրա ազդելու հարցում, և անձերը կարող են դիտարկվել զուտ այդ անելիքի, հնարավոր անելիքի համատեքստում, ոչ թե անելիքը պետք է դիտարկի անձերի հնարավոր կարգավիճակի համատեքստում:

Այդ իմաստով հիշարժան է Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից մեկը, կապված հենց Սահմանադրության փոփոխության հետ, որում նա հայտարարում էր, որ շատերը դեռևս ամբողությամբ չեն գիտակցել փոփոխությունների խորությունը: Եվ այստեղ երևի թե Սերժ Սարգսյանի խոսքի և իրականության եզակի համապատասխանություն կա, քանի որ իրականության մեջ դիրքային պայքարում շահելու է այն սուբյեկտը, որն ավելի շուտ դուրս կգա իներցիայից, քան իներցիան կավարտվի ինքը, և նոր իրողությունները կթելադրեն իրենցը: Հանրությունը թեև մասնակից չի եղել փոփոխությունների գործընթացին, այդուհանդերձ, իներցիայից առաջինը դուրս գալու դեպքում կարող է հայտնվել անսպասելի նոր և արդյունավետ, ոչ որոշիչ, բայց որոշակի թելադրող դիրքում: 2018-ի մեխը դուրս է մնում հանրային աչքից: Իսկ որպեսզի հետո այն չհայտնվի աչքի մեջ, հարկավոր է դուրս չթողնել տեսադաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում