Կարակասը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը մասնակցելու համար վենեսուելական պատվիրակությանը երաշխիքներ տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Էլիաս Հաուան VTV վենեսուելական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք դիմել ենք ՄԱԿ-ում մեր դեսպան Սամյուել Մոնկադային, նա նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ նախագահ Մադուրոյի և նրա պատվիրակության համար այցի ընթացքում, որը չի հանդիսանում այց ԱՄՆ, համապատասխան երաշխիքներ տրամադրելու խնդրանքով»,- ասել է Հաուան, ով նախագահի հետ գտնվում է Պեկինում:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի իշխանությունները դեռ «գնահատում» են իրավիճակը և այցի մասին վերջնական որոշում կկայացնեն առաջիկա ժամերին:
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կբացվի միջազգային կարևորագույն հարցերի համընդհանուր քննարկում՝ պետությունների, կառավարությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը:








































