Friday, 03 07 2026
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար

«Երեխաները՝ հանուն երեխաների». կայացել է մանկական բարեգործական առաջին վազքարշավը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ համագործակցությամբ, մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի է ունեցել «Երեխաները՝ հանուն երեխաների» երևանյան մանկական բարեգործական առաջին ներառական մրցավազքը։ Միջոցառման գլխավոր նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն ու հանրային կյանքում ընդգրկելն է, ինչպես նաև բոլոր երեխաների մեջ փոքր տարիքից մարդասիրության և փոխօգնության գաղափարներ սերմանելը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում մշտապես սատարելու է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին՝ հնարավորին նպաստելով նրանց խնդիրների լուծմանը: Ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս միջոցառման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մանկական բարեգործական ներառական մրցավազքը կդառնա ամենամյա՝ հուլիսի 1-ը վերածելով հատուկ կարիքներով երեխաների խորհրդանշական օրվա:

«Հայ մայրեր» կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես եղել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ վստահելի ու անշահախնդիր գործընկերը, ինչի վկայությունը համատեղ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են:

Տարիքային երկու խմբերի համար կազմակերպված վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ընկալել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները և պատրաստակամություն դրսևորեն աջակցելու նրանց՝ հաղթահարելու դժվարությունները:

Առավոտյան նախավարժանքից հետո, առաջինը մրցատարածությունում ուժերը չափել են 3-7 տարեկան փոքրիկները: Այստեղ հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Մհեր Առաքելյանն ու Արամ Մուրադյանը: Այնուհետ պայքարի են դուրս եկել 7-14 տարեկանները: Այս տարիքային խմբում ուժեղագույնն է ճանաչվել Գեորգի Ավանեսովը, նրան հաջոդրել են Ալեքսանդր Սակունցն ու Գևորգ Զատիկյանը: Վազքարշավի հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ովքեր չեն կարող ինքնուրույնաբար հաղթահարել մեկ կիլոմետր վազքատարածությունը, ուղեկցել են Armenian Charity Runners Team-ի վազորդները, ովքեր «Հայ մայրեր» ՀԿ շահառու երեխաներին ուղեկցում են տարբեր վազքարշավների ընթացքում։ Վազքարշավը եզրափակվել է համերգով:

Բարեգործական վազքարշավից ստացված միջոցներն ուղղվելու են ուղեղային կաթված ունեցող 8 երեխաների համար հատուկ կանգնակ գնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում