Saturday, 04 07 2026
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են

Շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի և Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Հայաստանը շահագրգիռ է Սլովակիայի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն այս համատեքստում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի և քաղաքակրթության մի մասնիկն է և շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների մասին, որի պատճառով զոհեր են լինում:

«Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելել է, որ Թուրքիան իր հերթին սրում է տարածաշրջանային լարվածությունը` փակ պահելով Հայաստանի հետ սահմանը և սատարելով Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:

Կողմերը կարևորել են աշխարհում ահագնացող ահաբեկչությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Մենք պետք է միավորվենք ահաբեկչության, այլատյացության և խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում