Մադրիդի «Ռեալ»-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն կարծիք է հայտնել թիմի նորեկներ Իսկոյի ու Իլյարամենդիի մասին:
«Իսկոն շատ լավ ձեռքբերում է մեր ակումբի համար: Նա շատ երիտասարդ է, սակայն արդեն կարողանում է վստահ ելույթներ ունենալ այնպիսի մարզադաշտում, ինչպիսին «Սանտիագո Բերնաբեու»-ն է:
Իլյարամենդին նույնպես մեզ շատ կօգնի: Նա շատ լավ տեսք ունի գնդակի խաղարկման ժամանակ», – հայտարարել է Բուտրագենիոն:





































