Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Փխենյանի միջուկային սադրանքներից հրաժարվելու կամ Հյուսիսային Կորեայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատման խոստումը կարող է հիմք դառնալ երկխոսության համար: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մենք կարող ենք երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ, եթե նրանք խոստանան դադարեցնել միջուկային փորձարկումները և բալիստիկ սադրանքները։ Կամ երկխոսության համար հստակ պայման կարող է լինել Հյուսիսային Կորեայի կողմից 3 ամերիկացիների ազատումը»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է՝ «մենք այժմ չենք կարող հստակ ասել, թե որոնք պետք է լինեն այդ պայմանները»՝ հավելելով, որ «վերջնական նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերացումն է»։







































