Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

«Ռեժիմի խուճապի» ժամկետանց գեներատորները

Հայաստանում մեկնարկած աղմկոտ դատավարություններին, դրանցում ծավալվող ընդհանուր առմամբ սպասելի և կանխատեսելի բախումնային զարգացումներին զուգահեռ՝ տարածվում են կարծիքներն ու գնահատականները «ռեժիմի խուճապի մեջ լինելու», անելանելիության, վախի և այլնի մասին: Տեսակետներ կամ վարկածներ, կամ բանաձևեր, որոնք պարբերաբար դրվում են շրջանառության մեջ՝ ըստ ամենայնի ակնկալիքով, որ հանրությունը դրանից կարող է ոգևորվել և, այսպես ասած, ոտքի կանգնել:

Իրականում, սակայն, այդ ամենը չի ունենում որևէ էֆեկտ, սակայն, ինչպես տեսնում ենք, որևէ մեկն էլ չի պատրաստվում հրաժարվել դրանից, և պարբերաբար գտնվում են շրջանակներ, որոնցից սկսվում է «ռեժիմի խուճապի» գեներացիան, և միանգամայն հնարավոր է պնդել՝ անիմաստ ու անպտուղ գեներացիան:

Բանն այն է, որ այդ ամենից «ռեժիմը» ոչ միայն չի ընկնում խուճապի մեջ, այլև, մինչ ոմանք փորձում են համառորեն տարփողել այդ մասին, «ռեժիմը» շարունակում է իրերին ու երևույթներին նայել շատ ավելի սառը, սթափ, մի քանի այլ առաջ հաշվելով և անգամ անկանխատեսելի իրավիճակներում վերահսկողությունը շատ արագ իր ձեռքը վերցնելով: Ի վերջո, նախորդ տարի հուլիսյան զարգացումները դրա վկայությունն էին:

Ցանկալին իրականության տեղ ներկայացնելը Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի «բնածին» արատներից մեկն է: Իհարկե, մի կողմից՝ դրական և գովելի է համառությունը, որ այդ հարցում ցուցաբերում են հանրությունը կամ առանձին խմբեր, բայց ողջունելի այդ համառությունը վերջին հաշվով լիովին արժեզրկվում է, որովհետև դրսևորվում է ընդամենը շրջանաձև պտույտի տեսքով:

Ընդհանրապես այստեղ առկա է պարզապես տրամաբանական, հիմնարար սխալ: Սխալ այն առումով, որ փաստորեն հանրության համար բացատրելի չէ «խուճապի» առաջացման, «ռեժիմին» խուճապի հասցնելու պատճառը, բացատրելի կամ նկատելի չէ քայլերի հաջորդականությունը, որ հանգեցրել է դրան, նաև չի եղել, այսպես ասած, նախորդող կազմակերպական աշխատանք, նպատակադրում հանրության մակարդակում, և, սակայն, անմիջականորեն արձանագրվում է, այսպես ասած, արդյունքը ինչ-որ բանի՝ «խուճապ»:

Այսինքն՝ ռացիոլանության շղթայի բացակայությունն ակնառու է զուտ պատճառահետևանքային մեխանիզմի տեսքով, էլ չասած՝ առանձին դետալների խորքային վերլուծության մակարդակի մասին:

Այդ պայմաններում որքան իշխանությունը «ընկնում է խուճապի» և անելանելիության մեջ, այնքան որևէ իրավիճակից ավելի շուտ ելք գտնում է նույն այդ իշխանությունը, քան հասարակությունը: Այդ իսկ պատճառով իշխանության գործընթացները իրենց շարունակության ու տրամաբանության մեջ լինում են ավելի երկարատև, քան նրանք, որոնք սկզբնավորվում են հանրային դաշտում՝ եթե սկզբնավորման գործում խառը չէ իշխանության մատը:

Իսկ գուցե ժամանակն է «ռեժիմն» անընդհատ խուճապի մեջ գցելու փոխարեն՝ ջանքը, եռանդը, միտքը կենտրոնացնել հանրությանը որևէ ինքնաբավ գաղափարի շուրջ կենտրոնացնելու վրա, որում «ռեժիմը» չի լինի նկատելի և իր անընդհատ կրկնվող «խուճապով» չի մոլորեցնի հանրությանը կամ թույլ չի տա հանրությանը մոլորեցնելով՝ բազմանալ հասարակական-քաղաքական սպեկուլյանտներին, որոնց «խուճապ» առաջացնող «գեներատիվ» հզորություններն են իրականում ապահովում իշխանության էներգիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում