Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը

Անպայման պիտի ծառայեն, ամեն մեկի որդու հարցը քննարկման թեմա կդառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, «Սասնա ծռերի» փաստաբաններն ահազանգում են, որ դատարանի նկուղում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Սասնա ծռերին: Ինչպե՞ս եք գնահատում:

– Ցավոք սրտի, լավատեղյակ չեմ Սասնա ծռերի այդ միջադեպին, որևէ բան ասել չեմ կարող, ունեցած տեղեկություններս շատ քիչ են, մակերեսային: Կարծում եմ՝ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունը տեղում կնայի՝ եթե իրոք մարմնական վնասվածքներ, կապտուկներ կան, այդ դեպքում համապատասխան եզրակացությամբ կուղարկվի. թող փորձաքննություն անեն, թող մասնագետները նայեն: Եվ եթե կտան փորձագիտական եզրակացություն, և այդ մարդկանց էլ կլսենք, որ իրոք ծեծի են ենթարկվել, ես չեմ կասկածում, որ ոստիկանությունը ծառայողական քննություն կիրականացնի, մեղավորներին կպատժի և  ձեզ էլ ի գիտություն կտեղեկացնի: Այս պահին պետք է համարժեք գնահատական տրվի՝ իրոք այդպե՞ս է եղել, թե՞ ոչ: Չէ՞ որ ծառայողական քննությունն ինքնին այն նպատակն է հետապնդւոմ, որ իսկությունը պարզվի՝ ոստիկանը մեղք ունի՞, թե՞ չունի: Եթե կա մարմնական վնասվածք, դա արդեն փաստացի քննության կարիք ունի:

– Վստահ եմ՝ տեսել եք ծառայությունից խուսափած պաշտոնյաների որդիների ցանկը: Անակնկա՞լ էր Ձեզ համար:

– Կներեք, այդ ցանկը չեմ նայել, բայց ինչի՞ մասին է խոսքը, ես էլ նման բաներ գիտեմ, տեղեկություններ ունեմ, լսել եմ: Մի բան միայն կարող եմ ասել՝ հիմա հանրապետության նախագահի խիստ հսկողության տակ է այս հարցը: Եվ կարծում եմ՝ ձեր նշած պաշտոնյաները հիմա ոնց որ թե զրկվելու են այդ  «հաճույքից»:

– Այսինքն՝ այս բացահայտումը հիմք կտա, որ նրանք, անկախ ցանկությունից, դիրքից, ծառայության անցնե՞ն:

– Անպայման պիտի ծառայեն, ամեն մեկի որդու հարցը քննարկման թեմա կդառնա:  Ասում եմ՝ հստակ հանձնարարական կա հենց նրանց նկատմամբ շատ ուշադիր լինել:

– Հանձնարարականը այս երկու օրերի ընթացքո՞ւմ  է իջեցվել:

– Ոչ,  արդեն տևական ժամանակ է՝ այս թեման կա: Նույն ՊՆ ընկերների հետ շփվում եմ, հստակ ասել են՝ նախագահի հանձնարարականը կա, խիստ ուշադիր լինել:

– Այսինքն՝ առաջին հերթին պաշտոնյաների որդինե՞րը պետք է գնան ծառայության:

– Իհարկե, և ես կարծում եմ՝ այդ միջնորդությունն այլևս չի գործելու: Առաջին հերթին հենց իրենք իրենց որդիների օրինակով պետք է օրինակ ծառայեն, որ մյուսների հանդեպ էլ կարողանան:

– Երեկ Սերժ Սարգսյանը գնաց կառավարություն և Կարեն Կարապետյանին դարձյալ իր աջակցության մասին նշեց: Ինչո՞ւ: Այդ մասին անընդհատ  շեշտելու իմաստը ո՞րն է:

– Իմիջիայլոց, կարգն է այդպես: Ամեն անգամ կառավարության ծրագիրը ներկայացնելուց առաջ նախագահը գնում է:

– Բայց առաջին նիստը վարեց Կարեն Կարապետյանը:

– Դե ոչինչ, ինքն էլ երկրորդ նիստին գնաց, ինքն իր խոսքը պետք է ասեր կառավարությանը, և պարզորոշ նշեց, թե ինչ ծրագրեր և սպասումներ կան կառավարությունից:

– Դուք հստակ ստացա՞ք հարցի պատասխանը, թե ով կլինի 2018-ին վարչապետ: Սերժ Սարգսյանն ասաց, որ տվեց այդ հարցի պատասխանն իր ելույթում:

– Դե եթե տվել է այդ հարցի պատասխանը, ինձնից ի՞նչ պատասխան եք ուզում:

– Իրականում այդ հարցի պատասխանը ելույթում չկար:

– Չէ, ես ընդհանրապես քննարկմանն էլ չեմ մասնակցել, և ինձ դա քիչ է  հետաքրքրում, թե ով կլինի: Ես  գիտեմ, որ ծրագիր են մարդիկ ներկայացրել, և որ ծրագիրը պետք է  իրագործեն: Եկեք ավելի շատ խոսենք ծրագրի իրագործման մասին: Ով կիրագործի՝ փառք ու պատիվ իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում