Tuesday, 30 06 2026
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

Տրոհված ընդդիմությամբ որևէ քաղաքական պայքար, թավշյա կամ այլ հեղափոխություն չի կայանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր ուժերին կոչ արեց միավորվել և թավշյա հեղափոխություն իրականացնել։ «Ազատամարտիկների դաշինքը» քննարկե՞լ է այս հարցը, պատրա՞ստ եք միանալ։

– Նախ՝ «Ազատամարտիկների դաշինքը» դեռ նման բան չի քննարկել, որ կարողանամ պատասխանել դաշինքի անունից, բայց մեր ընդհանուր մոտեցումներն այն է, որ մենք ժամանակից շուտ նման հարցեր չենք մեկնաբանում: Եվ եթե բոլոր ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, կուզեն, որ երկրում ինչ-որ բան փոխվի, նման նպատակներ, խնդիրներ կդնեն, միասնական ուժ կձևավորվի, որ կարող է իր առջև խնդիր դնի, մենք, իհարկե, կկանգնենք այդ շարժման կողքը, եթե նման հնարավորություն իրականանա: Բայց ումո՞վ պետք է անեն թավշյա հեղափոխություն: Այս ընտրություններով հասկացանք, որ այս ժողովուրդն այն 88-ի ժողովուրդը չէ, հավատ, ամեն բան սպանված է ժողովրդի մոտ: Ժողովուրդն այսօր իր կերպարով հարմարվող է դարձել: Հիմա անձամբ ես՝ որպես քաղաքացի, ով համոզված է, որ մեր երկրում արմատական փոփոխությունների կարիք կա, ես Հայաստանում այդ մթնոլորտը չեմ տեսնում: Բացի այդ, «Ազատամարտիկների դաշինքը» քաղաքական միավոր չէ, որ վեր կենա և պոպուլիզմով առաջնորդվի: Մենք հստակ զինվորականներ ենք, ովքեր ուզում են իրենց կյանքով, իրենց ընկերների կյանքով ձեռք բերված երկիրն արժանապատիվ կեցվածք ունենա, որն այսօր չունի: Եթե կլինեն քաղաքական միավորներ, որոնք կմիավորվեն, և մենք կհամոզվենք, որ հնարավոր է իրենց հետ երկրում բան փոխել, իհարկե, մենք բացարձակապես որևէ վայրկյան չենք ուշանա, կմասնակցենք, կօգնենք: Բայց այսօր ես՝ որպես նախկին զինվորական, որպես քաղաքացի, քաղաքացիների մոտ նման բան չեմ տեսնում: Ժողովուրդը հարմարվել է, և չես հավատում, որ սա այն հաղթած ժողովուրդն է, որ յոթ միլիոն թուրքից չի վախեցել: Եվ երբ իշխանության կողմից բարեփոխումների ծրագրեր են հնչում, կարծես՝ հավատան:

– Այս փուլում ընդդիմադիրների՝ մեկ բևեռ ձևավորվելու հնարավորություն չե՞ք տեսնում:

– Ցանկալի կլինի:

– Դուք ՕՐՕ դաշինքով մասնակցեցիք ընտրություններին: «Ժառանգության» համագումարին ելույթ ունեցավ նաև դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Դուք նրա առաջնորդությամբ պատկերացնո՞ւմ եք նման ուժի ձևավորում, նման կոնսոլիդացիա:

– Ինչո՞ւ չեմ պատկերացնում: Կարող է լինել: Մենք ժամանակի առաքելություն ունենք թե՛ անհատներով, թե՛ քաղաքական միավորներով: Եթե եկել մտել ենք այդ ծանրության տակ և այդ ծանրությունը երկրի լինելիության խնդիր է իր առաջ դրել, պայքարը քանի դեռ չի հասել իր հաղթանակին, այդ պայքարը պետք է շարունակվի: Ուրիշ բան, որ այսօր ուրիշ տեղ է պայքարը, այսօր ընդդիմությունն ընդդիմության դեմ է պայքարում, և սա է մեր դժբախտությունը: Իշխանությունները կարողացել են պայքարը տեղափոխել ընդդիմության ներս: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն է մեզ մոտ գործել, և այսօր ոչ թե իշխանությունն է ուժեղ, այլ ընդդիմությունն է թույլ: Այս տրոհված, բաժանված, բզկտված, իրար դեմ պայքարող ընդդիմությամբ, իհարկե, չես կարող ժողովրդի մոտ հավատ ներշնչես, որ ժողովուրդը կարողանա համախմբվել: Ուրիշ բան, եթե անձնական ամբիցիաները կուսակցական առաջնորդները մի կողմ դնեն և համախմբեն իրեն շուրջ, լուրջ և հստակ խնդիր դնեն իրենց առաջ, և ես վստահ եմ, որ ոչ միայն ազատամարտիկները, ոչ թե միայն «Ազատամարտիկների դաշինքը», այլ ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի: Արտագաղթը երկրում տիրող վատ վիճակի վկայությունն է: Եվ եթե հաղթած սերունդը, անկախություն երազած երկրի քաղաքացին արտագաղթում է, սա մտածելու տեղիք է տալիս: Նշանակում է՝ մեր երկրում ինչ-որ բան թարս է, այն չէ: Եվ սրա դեմ պայքարում պետք է ազգովի միավորվենք, իսկ միավորվելու համար պետք է քաղաքական ուժերի առաջնորդները, անհատները, քաղաքացիները, ազատամարտիկները, պետք է գիտակցենք, որ դրված է մեր երկրի ապագան, և թողնելով նախկինում ունեցած բոլոր տարաձայնությունները, ամբիցիաները, կուսակցական խնդիրները՝ հենց սրա շուրջ պիտի հավաքվենք: Եվ պետք է իշխանության առաջնորդների գլխավորությամբ վերանայել իրենց վերաբերմունքը մեր երկրին: Եվ իրականում բացի մեր երկրի արտաքին թշնամուց, կա ներսի անվստահություն, վաղվա օրվա նկատմամբ անվստահություն:

– Իսկ ընտրություններից հետո արդյո՞ք ՕՐՕ դաշինքի հետ քննարկում եղել է, հիմա ինչ-որ առաջնահերթություններ ունի՞ դաշինքը:

– Իհարկե, միշտ էլ հանդիպում ենք մեր ընկերներին՝ թե՛ նախկին քաղաքական առաջնորդներին, թե՛ ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի առաջնորդների հետ: Մենք շփվում ենք, նույն երկրի խնդիրներով, ցավով ապրող քաղաքացիներ ենք: Իշխանությունը գիտի՝ ում հետ ինչպես վարվել, որ կարողանան տրոհել, բաժանել: Եվ դրանից վախենալով՝ դրա դեմ պայքար են տանում: Պատահական չէր ՕՐՕ-ի դեմ իրականացրած արշավը: Եվ քանի որ ՕՐՕ-ից վախենում էին, դրա համար էլ կազմակերպված՝ ՕՐՕ-ի դեմ էին արշավ իրականացնում: Եվ խոսքը գնում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետից հետո վարչապետ դառնալու դեպքում դրա դեմ է պայքար լինելու, այդ ժամանակ նոր կերևա, եթե մենք անելիք ունենք, կզգանք: Գուցե մեր երկրի վիճակն այնքան լավ է լինում, որ անհրաժեշտություն չի լինում պայքարի: Եվ հիմա ես անձամբ չեմ տեսնում տրոհված ընդդիմությամբ որևէ քաղաքական պայքար, թավշյա կամ այլ հեղափոխություն, այդ պայքարը չի կայանա, քանի դեռ ժողովրդի մոտ հավատ չկա ուժերի նկատմամբ:

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում