«Ելք» խմբակցության անդամները գտնվում են Աջափնյակ համայնքի Բեկնազարյան փողոցում, որտեղ շինարարության նպատակով կատարվում են փորման աշխատանքներ:
Դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ այստեղ ծառեր են տապալվում՝ տրակտոր-բուլդոզերի միջոցով. «Անկեղծորեն չգիտեմ՝ մինչ այդ այս փորված հատվածում ծառեր եղել են, թե ոչ, բայց ակնհայտ է, որ մի կես կամ մեկ ժամ առաջ այս ծառը տապալվել է»:
Նրանց տեղեկացրել են, որ մյուս ծառերն են պետք է տապալվեն: «Շինարարության պատասխանատու դեռևս չենք կարողացել գտնել, փորձում ենք կապվել քաղաքապետարանի «Թեժ գծի» հետ՝ պարզելու, թե կա՞ արդյոք թույլտվություն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Ավելի ուշ Դավիթ Խաժակյանը հայնել էր, որ նշված տարածքի շինարարությունը և ծառատապալումը կանգնեցված է, կան հետաքրքիր մանրամասներ։









































