Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպման հայտացուցակում:
Թիմի մարզչական շտաբը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ կիսապաշտպանին:
«Բարսելոնա»-ի հայտացուցակը հետևյալն է՝
Վալդես, Պինտո, Մոնտոյա, Պիկե, Չավի, Պեդրո, Ինյեստա, Սանչես, Մեսսի, Նեյմար, Դոս Սանթոս, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս, Սոնգ, Տելյո, Ադրիանո, Ալվես, Ռոբերտո:
Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա սեպտեմբերի 24-ին:






































