Նիդեռլանդներում տարածում են գտնում Original Dictator Chips չիպսեր, որոնք պատկերում են բռնապետների, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ընկերության չիպսերի վրա կարող ենք տեսնել Ալեքսանդր Լուկաշենկոյին, Մուամար Քադաֆիին, Կիմ Չեն Ունին, Մահմուդ Ահմադինեջադին և Վլադիմիր Պուտինին:
Շարքը բաղկացած է 19 տարբեր տեսակի չիպսերից: Ընկերության Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ ավելի շատ պահանջարկ ունեն Մուամար Քադաֆիի «համով» չիփսերը:











































