YouTube-ի հանրությանը ցնցած նոր տեսանյութը հոգատար հայրիկի մասին է: Հրավառության բարձր ձայներից այնպես է տպավորվել աղջնակը, որ նա կարծես շարունակել է լսել այդ ձայները հրավառության ավարտից հետո ևս: Փոքրիկը չի կարողացել քնել:
Դստերը հանգստացնելու համար հայրը ձեռքն է վերցրել կիթառն ու 4 տարեկան դստեր հետ կատարել ամերիկյան հանրահայտ Tonight You Belong to Me հիթը (1926 թ.):








































