Անցած տարվա ընթացքում ավելի քան 8 հազար անձ ստացել է ԽՍՀՄ բանկերում դրված ավանդների դիմաց փոխհատուցում:
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ավանդների դիմաց փոխհատուցում ստանում են տարեցները, ազատամարտիկները՝ անկախ տարիքից, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:










































