Ճապոնիան մտադիր է մինչև 2030 թվականը տիեզերագնաց ուղարկել Լուսին: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մտադրության մասին չորեքշաբթի տեղեկացրել է Օդատիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունն արվել է երկրի կրթության, մշակույթի, սպրոտի, գիտության և տեխնիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացված տիեզերական հետազոտությունների հեռանկարների հարցով համաժողովի ժամանակ: Նշվում է, որ ճապոնական գործակալությունը մտադիր է մասնակցել Լուսնի ուղեծրում նոր տիեզերակայանի կառուցման ամերիկյան նախագծի իրականացմանը:
Ինչպես նշվում է պատմության մեջ, առաջին անգամ մարդ Լուսնի վրա ոտք է դրել 1969 թվականի հուլիսի 21-ին ԱՄՆ-ի «Ապոլոն» նախագծի շրջանակներում: Լուսին էին ուղարկվել Նիլ Արմսթրոնգը, Մայքլ Քոլինզը և Բազ Օլդրինը: 8 օրում հասնելով Լուսին` տիեզերագնացներն իրենց վայրէջքի վայրում տեղադրել են ԱՄՆ-ի դրոշն ու գիտական սարքեր տեղակայել, ինչպես նաև 21.55 կգ Լուսնի հողի նմուշ հավաքել:









































