«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող խմբավորումների գրոհայինները Լիբիայի Էզ-Զավիա քաղաքի մոտ գերի են վերցրել ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների։ Այս մասին հաղորդում է «Sky News Arabia»
«Ալ-Կաիդային» հավատարիմ խմբավորումները Լիբիայում՝ Տրիպոլիից արևմուտք գտնվող Էզ-Զաբիա քաղաքում գերության մեջ են պահում ՄԱԿ-ի առաքելության անդամներին»,- «Twitter»-ի էջում գրել է հեռուստաալիքը։
Կատարվածի մանրամասները դեռ չեն հաղորդվում։







































