Sunday, 09 06 2024
Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում
Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հինգ տոննա վառելիքով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ Բուչա կատարած այցից հետո․ Զախարովա
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել են
19:15
Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում
19:00
ԱՄՆ-ն և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է Հրազդան գետը, զոհվել է 3 մարդ
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Նաթանյահուի քարտեզը եւ իրանա-ադրբեջանական «Արաքսի միջանցքը»
17:50
Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար
Ապակայունացման ճանապարհին ենք. խաղաղության պայմանագիրն էլ չի կանխի դա
Վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով մարդասիրական օգնության մատակարարումը Գազա
ՌԴ-ն անտեսում է գործընկերային հարաբերությունը. Հայաստանը հեռանալու է նաև մյուս ձևաչափերից
Պուտին-Ալիեւ ունիսոն. Հայ-ադրբեջանական «կարգավորումն անցնում է նոր աշխարհակարգի սահմանման տիրու՞յթ»
Իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
16:31
Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուները
DIOR cosmetics-ի և SVIATO-ի մասնագետները դիմահարդարում են սովորեցրել ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց. Հայ-ֆրանսիական կենտրոնի ծրագիրը
16:15
Apple-ը iPhone-ի հավելվածներն արգելափակելու նոր հնարավորություն կներկայացնի
ՄԻՊ-ը Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում է դիտել
15:45
Օմանը հայտարարել է Ռուսաստանին ուղտի կաթ մատակարարելու ցանկության մասին
Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
15:15
Չեխիայի ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի՝ ահաբեկչական հնարավոր հարձակման վտանգի պատճառով
Հրդեհ Արծվաբերդ գյուղում
14:45
Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը
Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է
14:15
ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը․ Բայդենի և Մակրոնի հայտարարությունը
Պետք է քայլ անենք ռուսական գազի թմրասեղից ազատվելու համար. դա ճնշման միջոց է

Փաստաբանների պալատի նախագահը բռնի գործողությունների միջադեպով դիմել է ոստիկանապետին

Փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի գործողություններ կատարելու միջադեպով Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Այս մասին տեղեկացրին Փաստաբանների պալատից: Ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ:

 

«Հարգելի պարոն Գասպարյան,

Հայկական ժամանակի 28.06.2017թ. հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, …:

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

2012թ. փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն’ կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ’ ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով:

Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում