Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

«Ժառանգությունը» մեջբերում է ԳՈՒԼԱԳ-յան տողեր (տեսանյութ)

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը դեռևս չի հասցրել կարդալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքի ելույթը, բայց որոշ դիտարկումներ այնուամենայնիվ հիշում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ եթե ստեղծվելու է պատվիրակություն, որը բանակցելու է իշխանությունների հետ, դա նշանակում է, որ առաջիկայում շարունակվելու է երկխոսությունը. «Թե շարունակական երկխոսությունն ինչ արդյուքների կբերի՝ մենք բոլորս կիրազեկվենք և կասենք մեր կարծիքներն ու կտանք գնահատականները»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ ինքն անընդունելի է համարում դաշտը վիրահատական ձևով երկու մասի բաժանելը: Ալավերդյանի խոսքերով, այս նույն դեմքերի շրջապտույտը կատարելով՝ հայ հասարակությունը գտնելու է և գնալու է նոր ճանապարհով. «Այդ երկխոսությունը չէ, որ բնութագրելու է ապագա և իրական փոփոխությունները»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, որտեղ խոսվում է քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մասին՝
հարցին, թե չե՞ն խանդում մյուս կուսակցությունները ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, Մարգարյանը պատասխանեց, որ խանդը, նախանձը քաղաքական կատեգորիա չեն. «Այսօրվա դրությամբ, կոնկրետ մեր պարագայում, մենք որևէ քաղաքական ուժի կամ որևէ գործչի ո՛չ խանդում, ո՛չ էլ նախանձում ենք, որովհետև մեր լիդեր Արթուր Բաղդասարյանը հայրենի քաղաքական դաշտում ճանաչված, կայացած, խելացի, գրագետ, երիտասարդ, գիտությունների դոկտորի կոչում ունեցող, տեղը տեղին առաջնորդ է»:

Մարգարյանը նաև ողջունեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի այն խոսքերը, թե Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից, և նշեց, որ դա շատ հստակ գնահատական է այս իրավիճակին:

Ալավերդյանն էլ, խոսելով խանդի մասին, ԳՈՒԼԱԳ-ի բանաստեղծություններից երկտող մեջբերեց. «Товарищ Сталин, Вы большой ученый, В языкознаниях познавший толк»:

«Բայց դրանով են սահմանափակվում քաղաքագիտական առումով պայծառատեսությունները, որոնք որ արտաբերում է այս կամ այն ղեկավարը: Չեմ ընդունում որևէ մեկի առաջնությունը քաղաքական դաշտում, այդ մենտորական տոնայնությունը: Եթե խոսում եք խանդի ու թուրքական խոսքերն օգտագործելու մասին, ես կարծում եմ, որ դա բոլորովին այս դաշտից չէ, այդ խոսքերն ասողը հաստատ խանդի կրող է: Այստեղ կա միակը լինելու հստակ պայքար, իսկ ես կարծում եմ, որ բազմազանությունն է այսօրվա միակ նվաճումը»:

Հիշեցնենք, որ մեջբերված շանսոնային բանաստեղծությունն ամբողջապես հնչում է հետևյալ կերպ.

Товарищ Сталин, Вы большой ученый,
В языкознаниях познавший толк,
А я простой советский заключенный
И мой товарищ серый брянский волк.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում