Մադրիդի «Ռեալ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նվազագույնը 6 ֆուտբոլիստի հրաժեշտ կտա: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հաջորդ մրցաշրջանը սկսել 23-24 ֆուտբոլիստներով: Սակայն այս պահին «արքայական» ակումբում կա 28 ֆուտբոլիստ, այդ թվում՝ նորեկներ Նյուրի Շահինը, Համիդ Ալթինթոփն ու Խոսե Կալեխոնը: Բացի նրանցից, ակումբը նախատեսում է գնել ևս մի քանի խաղացողի: Այս պահի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ բանակցություններ են վարվում Էմանուել Ադեբայորին ձեռք բերելու համար:
Այսպիսով, տրանսֆերի հանված խաղացողների թիվը «Ռեալ»-ի ձեռքբերումների քանակից կախված կարող է մեծանալ:
Ամենայն հավանականությամբ, «արքայական» ակումբը վաճառքի կհանի Էսեկիել Գարային, Լասսանա Դիարային, Ռոյստոն Դռենտեյին, Ֆերնանդո Գագոյին, Սերխիո Կանալեսին և Պեդրո Լեոնին:






































