Ճիշտ սնունդ և ամենօրյա մարզումներ. հենց սա է վերջերս քարոզում Կոռնելիա Մանգոն: Սակայն պարզվում է, որ աղջիկն այդքան էլ չի հետևում իր առողջությանը և իրեն չի զրկում նարգիլե ծխելու հաճույքից:
Երգչուհու երկրպագուներին ցնցում են ոչ միայն Կոռնելիայի բաց հագուստներով լուսանկարները: Ոչ ոք չէր սպասում, որ նրա պես առողջ ապրելակերպ քարոզողը սիրում է նարգիլե ծխել:
Համերգից հետո Կոռնելիան իրեն թույլ է տվել թուլանալ և իր միկրոբլոգում տեղադրել է մի լուսանկար, որտեղ ինքը նարգիլե է ծխում: Ընդ որում, նա խոստովանել է, որ սա առողջության համար լավ չէ, սակայն այդ հաճույքից հրաժարվել չի կարող:








































