Իրանում 170 մարդու մոտ խոլերա է հայտնաբերվել, որի դեմ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել, իսկ հիվանդների ընդհանուր վիճակը բավարար է գնահատվում, տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների վարչության ղեկավար Մահմուդ Նաբավիին:
Նաբավին նշել է, որ 170 մարդուց 144-ն ԱՖղանստանից են, մեկը՝ Պակիստանից, 25-ն Իրանի քաղաքացիներ են:
Նաբավին նշել է, որ ուսումնասիրվում են հիվանդության տարածման պատճառները:
Նաբավիի խոսքերով՝ ներկա պահին խոլերան լայնորեն տարածված է Աֆղանստանի հյուսիսային շրջաններում: Իրանում հիվանդության տարածման պատճառները երկրի քաղաքացիների կողմից Աֆղանստան այցերն են:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանում արդեն 45 տարի խոլերայով վարակի դեպքեր են գրանցվում: Անցած տարի վարակվածների թիվը 15 է կազմել:








































