Ռատկո Մլադիչն այս պահին արդեն գտնվում է Հաագայում: Նա Սերբիայից ժամանած օդանավից տեղափոխվել է Միջազգային քրեական դատարանի նախնական կալանքի կենտրոն: Երեկ Սերբիայի դատարանը որոշեց մերժել սերբ գեներալի բողոքարկման հայցը:
Դատական նիստից անմիջապես հետո նրան արագ տեղափոխել են օդանավակայան, և մի քանի ժամ անց բոսնիական պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ մեղադրվող Մալդիչն արդեն Հոլանդիայում էր:
Մլադիչին օդանավակայան են տեղափոխել անվտանգության արտակարգ միջոցառումներ ձեռնարկելուց հետո: Նրան ուղեկցել է հատուկջոկատայինների մեծ խումբ, իսկ դեպի օդանավակայան տանող ճանապարհի երկայնքով անջատվել է ինտերնետ կապը և էլեկտրականությունը: Հենց ինքնաթիռը պոկվել է Բելգրադի օդանավակայանի վազքուղուց, արդարադատության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մլադիչը պաշտոնապես հանձնվել է Հաագայի միջազգային քրեական դատարանին:
Հիշեցնենք, որ բոսնիական պատերազմի սերբական «հերոս», միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներում մեղադրվող գեներալ Ռատկո Մլադիչը ձերբակալվել է մայիսի 27-ին:









































