«Ժամանակավոր լաթը», որը 30 տարի առաջ դրել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը, հայտնաբերել են հողի տակից՝ նրա անձնական իրերով: Daily Mail-ը նշում է, որ ընկերության հիմնադիրը 4-մետրանոց Aspen Time Tube-ը դրել է հողի տակ՝ 1983-ին տեղի ունեցած դիզայնի միջազգային համաժողովից հետո:
Նախապես ենթադրվում էր, որ պարկուճը վերև կբարձրացնեն 20 տարի անց:
Խողովակում հայտնաբերվել է Lisa համակարգչային մկնիկը, որը Ջոբսն այդպես է անվանել իր դստեր՝ Լիզայի պատվին, տարբեր լուսանկարներ ու ձայներիզներ, ինչպես նաև 6 շիշ գարեջուր, որոնք որպես պարգև պետք է տրվեն նրան, ով կգտնի «Ժամանակավոր պարկուճը»:
Նշվում է, որ «Փորողները» շոուի մասնակիցներին 2 ժամ է անհրաժեշտ եղել խողովակը վեր բարձրացնելու համար:














































