Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ կքննարկի Սիրիայի իրավիճակը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմին:
Թե հատկապես Սիրիայում իրավիճակի ինչ կողմերի մասին է խոսքը, չի նշվում:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամենամյա նիստի ժամանակ:
Նշենք, որ Իրանը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ, որոնք Ասադի ռեժիմի գլխավոր կողմնակիցներից են, այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահը բազմիցս հանդես է եկել սիրիական կառավարության քննադատությամբ:









































