Պակիստանի իշխանություններն ազատ են արձակել «Թալիբան» աֆղանական շարժման կառույցի նախկին «համար երկու մարդուն»՝ մուլա Բարադարին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Մուլա Բարադարը ձերբակալվել էր Պակիստանի հատուկ ծառայությունների կողմից Քվետա քաղաքում 2010թ. գարնանը: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր Պակիստանի բանտերից մեկում. Աֆղանստանի իշխանությունները փորձում են հասնել նրա արտահանձնմանը:
Ավելի վաղ Իսլամաբադը բանտից ազատ էր արձակել աֆղան թալիբների 26 դաշտային հրամանատարների:








































