Կալիֆոռնիայի դատարանը Սաուդյան Արաբիայի արքայական տան ներկայացուցչի՝ Մեշաել Ալայբանի վրայից հանել է մարդկանց առևտրին մասնակցելու մեղադրանքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Համապատասխան որոշումը դատարանն ընդունել է այն բանից հետո, երբ դատախազությունը չի կարողացել ապացուցել ավելի վաղ առաջադրված մեղադրանքները: Ալայբանին են վերադարձրել նրա վճարած 5 միլիոն դոլար գրավը և փաստաթղթերը: Բացի այդ՝ նրանից հանել են նաև էլեկտրական թևնոցը, որը նա ստիպված էր կրել՝ համաձայն գրավի պայմանների:
Հիշեցնենք, որ Ալայբանին մեղադրանք է առաջադրվել 2013-ի հուլիսին՝ այն բանից հետո, երբ ոստիկանություն է դիմել Քենիայի 30-ամյա քաղաքացին, ով նախկինում նրա մոտ էր ծառայում:








































