Սիրիական հարցը չի կարող ուժով լուծվել, պետք է ևս մի քանի համաժողով անցկացնել՝ «Ժնև» պայմանական անվանումով: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
Ստոկհոլմում ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «Գլոբալ ռազմավարական տեսություն» 10-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում նա նշել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և հնարավոր է նույնիսկ «Ժնև 5»-ի անցկացում:
Դեռևս օգոստոսի 28-ին Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել էր, որ Շվեդիան ակնկալում է հակամարտության դիվանագիտական լուծում: «Փորձը ցույց է տալիս, որ ռազմական պատասխանը, որպես կանոն, հեշտ գործ չէ և ոչ միշտ է ունենում անհրաժեշտ արդյունք»,- ասել էր նա ТТ գործակալությանը տված հարցազրույցում:









































