Անհայտ անձինք Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանության շենքի ուղղությամբ հրթիռներ են արձակել: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:
Առնվազն 3 հրթիռ է արձակվել Անկարայի արվարձանում գտնվող ոստիկանական շենքի ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները՝ ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի գլխավորությամբ:
Այս մանրամասներ հայտնի չեն:








































