Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Ինչպես են պատրաստվում կառավարության ծրագրին քվեարկել «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները

Հայաստանի կառավարությունը հաստատել է իր՝ 2017-22 թթ.-երի ծրագիրն ու այն ներկայացրել խորհրդարան, որն էլ կքննարկի և ամենայն հավանականությամբ կընդունի այն։

Թե ինչպես է քվեարկելու այս ծրագրին իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ակնհայտ է, մեծ գաղտնիք չէ նաև, որ կառավարության ծրագրին կողմ կքվեարկի նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, որի անդամները վերջին օրերին իրենց հարցազրույցներում գովերգում են կառավարությունն ու նրա ղեկավարին։

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում չէր բացառել, որ իենք կառավարության ծրագրին կարող է և կողմ քվեարկեն։ Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գորգիսյանն ասաց, որ քվեարկության վերաբերյալ իրենց խմբակցությունն առայժմ որոշում չունի. «Այսօր առավոտյան ենք ստացել ծրագիրը՝ 120 էջ է, առայժմ ուսումնասիրում ենք։ Դեռ չենք որոշել՝ ինչպես ենք քվեարկելու»,- փոխանցեց պատգամավորը։

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ծրագրին արդեն հասցրել է ծանոթանալ, բայց առայժ որոշում չունեն։ Վաղը «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը նիստ է գումարելու, և ծրագրի վերաբերյալ նախնական կարծիքներ կհնչեցվեն։ Այդուհանդերձ, պատգամավորը չհստակեցրեց, կո՞ղմ են քվեարկելու, թե՞ ոչ, ասաց, որ իրենք հավատարիմ են իրենց նախընտրական ծրագրի 15 կետերին, իսկ ներկայացված ծրագիրն էականորեն տարբերվում է այդ կետերից. «Այսօր բոլորին ասել ենք՝ ծանոթանան, մարդիկ դեռ ծանոթ չեն, վաղը նախնական կքննարկենք՝ հետո պարզ կլինի։ Շատ մանրամասներ հաղորդել չեմ կարող, խորհրդարանում ելույթներ եմ ունենալու։ Միայն կասեմ, որ մեր ծրագրից էապես տարբերվում է՝ եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- փոխանցեց մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավոր Մելքումյանը։

Հարցին, թե ստացե՞լ է այնպիսի տպավորությոն, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը ցանկություն ուներ գոնե իրականացել նախորդ ծրագիրը, Մելքումյանն արձագանքեց. «Գիտեք, ես տպավորություններով չեմ առաջնորդվում։ Արդեն նշեցի՝ մեր մոտեցումները տարբերվում են։ Իհարկե որոշակի աշխուժություն նկատում եմ մենեջմենթի մեջ։ Գուցե նախկինում գործընթացներն ավելի դանդաղ են ընթացել, հիմա մի փոքր արագաշարժություն կա, բայց ռեալ պայմանները, որի մեջ պետք է ներդրումներ լինեն՝ արմատական հիմքը փոփոխությունների չի ենթարկվել։ Ֆունդամենտը նույնն է, կարող է էֆեկտիվ մոտեցումներ առաջ քաշվեց, բայց այս հիմքի վրա այն կարող է չաշխատել։ Արմատական փոփոխություն առայժմ չեմ զգում։ Մենք, ամեն դեպքում, հավատարիմ ենք մնում մեր 15 կետերին։ Աղքատություն, արտագաղթ, ներդրումների անվստահություն՝ այդ խնդիրները լուծված չեն։ Մենք չենք ասում՝ այս նախարարը կամ ղեկավարը վատ են աշխատում, պարզապես մեր մոտեցումները տարբերվում են քաղաքականություն՝ նախ մշակելու, հետո իրականացնելու առումով»,- եզրափակեց Ազգային ժողովի փոխնախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում