Ֆրանսիական Լիգա 1-ի առաջիկա տուրում կկայանա մեծ մրցավեճ` ՊՍԺ-ն կմրցի «Մոնակո»-ի դեմ: Խաղից առաջ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կիսվել է ակնկալիքներով:
«Կարծում եմ` երկու թիմերի համար էլ հետաքրքիր խաղ է ստացվելու: Ինչքան մոտենա խաղի ժամը, այնքան ավելի մեծ անհամբերությամբ են դրան սպասելու:
«Մոնակո»-ն կուզենա հաղթանակ տոնել, չէ՞ որ նրանք արդեն համարվում են Ֆրանսիայի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք կարոացել են թիմ հրավիրել Աբիդալին, Ֆալկաոյին, Կարվալյուին ու այլոց: Նորեկները շատ արագ կարողացան ընտելանալ միմյանց, ինչն, իրոք, հիացնում է»,- նշել է Բլանը:






































